Ամառային դպրոց

Հարգելի ծնողներ,

Ձեր երեխաները ամռան ամիսները կարող են անցկացնել մեզ մոտ հաճելի մթնոլորտում՝ ստանալով գիտելիքներ իրենց նախասիրած ոլորտում:
Ամառային դպրոցը կգործի ամռան 3 ամիսներին՝ հունիս, հուլիս, օգոստոս, ինչպես շաբաթական 5 օր /երկուշաբթիից ուրբաթ/, այնպես էլ 3 օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/, առավոտյան 10:00-15:00 կամ 10:00-18:00:
Բոլոր դասընթացները կվարեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Երեխաները կլինեն մշտապես ուշադրության կենտրոնում և տուն կվերադառնան բարձր տրամադրությամբ, գիտելիքներով հագեցած :
Անհրաժեշտ է գրանցվել մինչև հունիսի 3-ը:
Հեռ. 091452909 , 095012909
Բաղրամյան 68