Դպրատուն ուսումնական կենտրոն
![]() |
![]()
|
![]() |
«Դպրատուն» ուսումնական կենտրոնի մասին
<<Դպրատուն>> ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2004թ. հունիսի 6ին ք. Վանաձորում:Այս տարի լրացել է արդեն մեր կենտրոնի 10-ամյակը: Տասը տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով`այսօր <<Դպրատուն>> անունը կայացել է Լոռու մարզում, քանզի անվանումը այլևս մեկնաբանման կարիք չունի:
Հետևելով ընկերության կարգախոսին`<<Շարժվենք ժամանակին ընդառաջ>>, փորձում ենք արագ արձագանքել մեր կյանք մտած ցանկացած նորամուծության, արագ զարգացող տեխնոլոգիաներին`թարմացնելով ուսուցման ծրագրերը, ավելացնելով նոր մասնագիտություններ:
Կենտրոնի առաջնային նպատակն է, որ յուրաքանչյուր ուսանող վստահի մեզ,հարմարավետ զգա այն միջավայրում,որն ինքն է ընտրել նոր գիտելիքների ձեռքբերման համար:
Այսօրվա Ձեր ներդրած գումարը գիտելիքների ձեռքբերման մեջ,վաղն անպայման ետ է վերադառնալու Ձեզ:
Հարգանքներով հիմնադիր –տնօրեն Գայանե Վիրաբյան