Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

Հասցե:  Ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10

Հեռ.: 010-24-63-71

Վեբ Կայք:  eriicta.am

 

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

 

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) պետության մասնակցությամբ, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը  բուհական և հետբուհական կրթությունից բացի առաջարկում է նաև, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ: ԵԿՏԱ-ն ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 15-ի N 978 որոշմամբ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է ԵԿՏԱ-ի հիմնադիր կողմ:
Ուսուցման առանձնահատկությունները
  • Հայկական և եվրոպական կրթական ծրագրերի զուգակցում միջազգային չափանիշներին համապատասխան
  • Նորագույն կրթական տեխնոլոգիաների ներդրում
  • Տարածաշրջանային համագործակցություն և երկխոսություն Հայաստանի և հարևան պետությունների կրթական հաստատությունների միջև
  • Մրցունակ կադրերի պատրաստում ՀՀ-ի և տարածաշրջանի երկրների համար
  • Մրցակցային ուսուցման առաջարկ
  • Բազմալեզու կրթական ծրագրերի իրականացում
  • Մասնակցություն եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացներին
  • Առարկայական ճկուն ծրագրերով շուկայի պահանջների բավարարում
  • Տեխնիկական լավագույն հենքի առկայություն
  • Բազմալեզու հաղորդակցման հմտությունների ձևավորում:

Ակադեմիան առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր հետևյալ մասնագիտությունների գծով`

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ` Կիրառական ծրագրավորում, ՏՏ գործարար կառավարում, Մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորում, Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումներով
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Համաշխարհային տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Առողջապահության կառավարում
  • Սոցիալ-մշակութային գործունեություն` Զբոսաշրջություն և սպասարկման նոր տեխնոլոգիաներ մասնագիտացմամբ
  • Լեզվաբանություն` Կիրառական լեզվաբանություն մասնագիտացմաբ
  • Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն
  • Իրավագիտություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Շրջակա միջավայրի պահպանություն և նոր տեխնոլոգիաներ:

Ակադեմիայում գործում է հետբուհական կրթական համակարգը ` ասպիրանտուրան և հայցորդությունը, ինչպես նաև հետազոտողի հետբուհական մասնագիտական ծրագիրը` ըստ հետևյալ մասնագիտությունների`

  • Դատավարական իրավունք
  • Ավտոմատացման համակարգեր
  • Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը
  • Տնտեսության, դրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում
  • Համաշխարհային տնտեսագիտություն