Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Տերյան 105

Հեռ.: 010-54-74-25

Վեբ Կայք:  ysuac.am

 

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

 

այաստանում բարձրագույն ճարտարապետաշինարարական կրթությունը սկիզբ է առել 1921թ. հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի  տեխնիկական ֆակուլտետից:
1930թ. հուլիսին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որն երեք ֆակուլտետ` ճարտարապետաշինարարական, հիդրոտեխնիկական և քիմիական: 1933թ. ինստիտուտում մնացել էր մեկ ֆակուլտետ (հիդրոտեխնիկականը վերացվել էր, իսկ քիմիատեխնոլոգիականը դարձել էր առանձին ինստիտուտ)` 354 ուսանողով և 61 դասախոսով:
1933թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ գիտական ատենախոսությունների պաշտպանության իրավունք:
1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված Պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:
1959թ. շինարարական ֆակուլտետում կար 6 մասնագիտություն` արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն, հիդրոտեխնիկական շինարարություն, ավտոմոբիլային շինարարություն, ջրամատակարարում և կոյուղի, ջերմագազամատակարարում:

1974թ. շինարարական ֆակուլտետի հիման վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները:

Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի` 1989թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիման վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը 2000թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան:
Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ընկած ժամանակահատվածում բուհը պատրաստել է 30 հազար մասնագետ: