Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Տերյան 74

Հեռ.: 010-52-45-41

Վեբ Կայք:  anau.am

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (նախկին Հայաստանի պետական ագրարային համալսարան)հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային բնագավառի միակ բարձրագույն ուսումնականհաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա կազմավորվել է 1994թ.՝ Հայկականգյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում,որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտիզարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետությունների համար որակյալ մասնագետներիպատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

ՀԱԱՀ-ի կրթական համակարգը ներառում է ցերեկային ուսուցման 7 ֆակուլտետ ` ագրոնոմիական, պարենամթերքիտեխնոլոգիաների, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության,գյուղատնտեսական մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության ևհողային կադաստրի, ագրոբիզնեսի և շուկայաբանության:

ՀԱԱՀ-ի կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորատը:Ինքնակառավարման մարմիններն են` ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը,արհմիութենական կազմակերպությունը և շրջանավարտների միավորումը:

Համալսարանն ունի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական և գիտական կազմ: 637 դասախոսներից 64-ըգիտությունների դոկտոր են, 310-ը`գիտությունների թեկնածու: Բարձրագույն կրթության բարեփոխումներիիրականացման գործընթացում Հայաստանն ընդունել է բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը (2005թ.հունվար), որի համաձայն բոլոր (36) մասնագիտությունների գծով ՀԱԱՀ-ը անցել է եռաստիճան կրթական համակարգի:Հեռակա ուսուցման դեպարտամենտում մասնագետներ են պատրաստվում 26 մասնագիտությունների գծով: Այդ թվում6-ն ագրոկենսաբանական, 7-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 8-ը` ագրոպարենային համակարգիտնտեսագիտության, 5-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության:

Համալսարանի կենդանաբանական թանգարանը լավագույններից է ԱՊՀ-ում: ՀԱԱՀ-ի պատմության թանգարանիհավաքածուում համալսարանի հիմնադրման վերաբերյալ հարուստ փաստագրական նյութեր են ներկայացված:

ՀԱԱՀ-ի <<Բալահովիտ>> և <<Ոսկեհատ>> ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը ներկայումս ունի 1077հա հողատարածք, որտեղ ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտներն ու գիտաշխատողներն ուսումնական ևհետազոտական ծրագրեր են իրականացնում: