Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Խանջյան 5ա

Հեռ.: 010-52-26-04

Վեբ Կայք:  armspu.am

 

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

 1922թ. նոյեմբերի 7-ին հիմնադրվել է Մանկավարժական ինստիտուտը, որը 1948թ.-ից կոչվել է մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունով:
Հիմնադրման առաջին տարում ինստիտուտն ուներ 3 ֆակուլտետ, մի քանի տասնյակ ուսանողներ և դասախոսներ:
1923թ. բուհը տվել է եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:
Հետագա տարիներին ինստիտուտը մի քանի անգամ միացվել է համալսարանին, առանձնացվել, վերակառուցվել, ենթարկվել  բովանդակային փոփոխությունների:
1932-33 ուստարում ինստիտուտն ուներ 5 ֆակուլտետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին բացվեցին նոր ֆակուլտետներ, հեռակա և երեկոյան բաժիններ:
1944-45 ուստարում վերաբացվեց բնագիտական ֆակուլտետը:
1946-47 ուստարում ինստիտուտի վեց ֆակուլտետներում սովորում էր 1034 ուսանող:
1948-49 ուստարում կրթօջախում բացվեց նոր` հոգեբանության-տրամաբանության ֆակուլտետը, որը գործեց մինչև 1955-56 ուստարին:
1956թ. ինստիտուտում ստեղծվեցին նոր բաժիններ, վերակառուցվեց հոգեբանության ֆակուլտետը, հիմնադրվեց մանկավարժության ֆակուլտետը` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, ստեղծվեցին փայտամշակման, մետաղամշակման արհեստանոցներ և ավտոմեքենաների ու գյուղգործիքների լաբորատորիա:
1957թ. բուհին կից ստեղծվեց հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:
Այսօր համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ: Գիտական առաջընթացին համաքայլ` համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար: