Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Խանջյան 5ա

Հեռ.: 010-52-17-20

Վեբ Կայք:  asue.am 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կառավարության 1999թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006թ. հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:
1995 թ. սեպտեմբերից կառավարության որոշմամբ ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը:
Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա), 2004 թվականից` մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև հեռակա) ուսուցում: Բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի առկա ու հեռակա կրթաձևերում, ինչպես նաև հայցորդությունը իրականացվում են կրեդիտային համակարգով:
2011թ. ապրիլի 26-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է:
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
ՀՊՏՀ-ն ունի նաև դրոշ, պատկերանշան (լոգո), կարգախոս, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին:
ՀՊՏՀ-ն ունի 6 ֆակուլտետ, ինչպես նաև մասնաճյուղեր՝ Գյումրիում և Եղեգնաձորում: