Տուրիզմի դասընթաց

Դասընթացի անվանումը`    Տուրիզմ

Դասընթացը կազմակերպող ` »Educational Planet» ուսումնական կենտրոն

Դասընթացի տևողությունը `   սկսած 1 ամսից

Դասընթացի արժեքը ` 25.000դր. ամսական(խմբակային),35.000 դրամ (անհատական)ամսեկան

Դասընթացի հաճախականությունը  `  շաբաթը 3 օր, 1 ժամ 30 րոպե տևողությամբ

Ուսումնական կենտրոնի հասցե  ` Կորյունի 6  Տեսնել Քարտեզի վրա»

 

Կրթական հաստատության հետ կապնվելիս խնդրում ենք «Lesson.am» ը նշեք որպես տեղեկատվության աղբյուր

Դասընթացին մասնակցելու համար զանգահարեք 010-58-31-57,099-70-11-14   055-04-11-14 հեռախոսահամարով

Տեղեկություն դասընթացի մասին

Այսօր տուրիզմը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է: Այն շատ մեծ հասկացություն է, որն իր մեջ ներառում է մի շարք խոշոր արդյունաբերություններ (հյուրանոցային, ավտոտրանսպորտային, սննդի և  այլն), որոնց զարգացման ու բարգավաճման համար անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ: Միջազգային տուրիզմը իր հիմնական ճյուղերով հասկանալու և նրանում առկա որևէ ենթակառուցվածքում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ հետևյալ թեմաներով.

1-ին փուլ՝ ընդհանուր գաղափար

  1. Միջազգային զբոսաշրջություն,, հասկացությունը և դրա զարգացումը: UNWTO- միջազգային զբոսաշրջային կազմակերպություն
  2.  Զբասաշրջության ձևերը, տեսակները, դասակարգումը, հիմնական տերմինները և հասկացությունները
  3. Տուրապրանք կամ տուրարտադրանք
  4. Տուրիզմի իդուստրիան և դրա հիմնական տարրերը
  5. սննդի ինդուստրիա
  6. տրատսպորտի ինդուստրիա
  7. տուր գործակալություններ և օպերատրականներ
  8. հյուրանոցային ինդուստրիա
  9. Պետական կառավարումը զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջությունը երեկ և այսօր
  10. ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ուղին և պետական կառավարումը և օրենքները

2-րդ փուլ՝ հյուրանոցային ինդուստրիա և ոլորտում մարդկանց հետ ճիշտ վարվելակարգ

  1. Հյուրանոցների զարգացման կարճ նկարագիր
  2. Հյուրանոցային շուկայի արդի բնութագիրը, հյուրանոցների տեսակները և դասակարգումը
  3. Հյուրանոցների կառուցվածքը, գլխավոր բաժինների նկարագիրը
  4. Հասարակական սննդի ձեռնարկությունների տիպերը, նկարագիրը, անհրաժեշտ պարագաները
  5. Հյուրանոցային տարիֆներ
  6. Միջազգային հյուրանոցային ցանցր
  7. Տեղավորման միջոցների դասակարգումը
  8. Գործարար վարվելակարգի /էթիկայի/ հիմնական կանոնները
  9. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, դրանց դերը հյուրընկալության ոլորտում

10. Գլոբալ ամրագրման համակարգեր

3-րդ փուլ՝ տուր օպորատրական գործ

  1. Տուր օպերատորների դասակարգումը
  2. Տուր փաթեթի ճիշտ ձևավորման  մեթոդները, նախագծումը և սպասարկման ծրագիրը
  3. Զբոսաշրջիկների սպասարկման հիմնական կարգերը
  4. Փաթեթի ծառայությունների մատակարարները և պայմանագրերի կնքումը
  5. Հյուրանոցների հետ պայմանագրի կնքում
  6. Ավիաընկերությունների հետ պայմանագրի կնքում
  7. Ավտոտրանսպորտային կազմակերպությունների հետ պայմանագրի կնքում
  8. Սննդի կազմակերպությունների հետ պայմանագրի կնքում
  9. Ինիցիատիվ և ռեցեպտիվ օպերատորների միջև պայմանագրի կնքում: Պայմանագիր զբոսաշրջիկների հետ:
  10. 10.  Փաթեթի գնի հաշվարկ

Կուրսի տևողությունը  3  ամիս է:

Տրվում է Վկայական Տեսնել Վկայականի Օրինակը»


Այցելել «Educational Planet» ուսումնական կենտրոնի անձնական էջ

Այցելել «Educational Planet» ուսումնական կենտրոնի կայք էջ

«Educational Planet» ուսումնական կենտրոնը սոց. ցանցերում