Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարան

Հասցե:  Ք. Երևան, Ալեք Մանուկյան փող. 11

Հեռ.: 010-55-62-81

Վեբ Կայք:  asipc.am

 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարան

 

1945թ. հուլիսի 21-ին Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիտեների խորհուրդը որոշում է ընդունել <<Ինքնուրույն չորսամյա ուսուցումով ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ստեղծման մասին>>։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրումը կարևոր նշանակություն է ունեցել հանրապետության կյանքում։ Բուհի կառուցվածքային ստորաբաժանումների հիմքում մանկավարժության և մարզական ֆակուլտետներն են։
Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի գրադարանում գործում են ուսումնական, գիտական և գեղարվեստական բաժիններ, ընդհանուր ֆոնդը կազմում է 196.150 միավոր գիրք։