L & I Centre ուսումնական կենտրոն

Հասցե: Ք. Երևան, Սայաթ Նովա 33

Հեռ: 060 535508, 055 395508, 096 395508, 077 395508

Կայք:www.licentre.am այցելել կայք;

Էլ.փոստ: info@licentre.am

Աշխ. գրաֆիկ: Երկուշաբթի -Շաբաթ ՝10:00-18:00

«L & I Centre » ուսումնական կենտրոնի մասին

“L&I Centre” ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականի փետրվարի 14–ին։ Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, մենք հասել ենք բավականին մեծ հաջողությունների:

Մեզ մոտ հաճախում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ:
Շնորհիվ նորագույն մեթոդիկայի, մեր բոլոր դասընթացները հեշտ են տրվում յուրաքաչյուրին՝ անկախ տարիքից։ Հաճախելով մեր կենտրոն կարճ ժամանակահատվածում կտիրապետեք ցանկացած օտար լեզվի, հաշվապահության և ներկայումս անհրաժեշտ այլ մասնագիտությունների, ինչպես նաև կմասնակցեք մեր կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին և հանդիպումներին։ Համագործակցում ենք նաև տարբեր կազմակերպությունների հետ և առաջարկում «Մասնագետի Այց» ծառայությունը: Մեր բոլոր մասնագետներն ունեն բարձր որակավորում և շարունակ վերապատրաստվում են։
Մեր ուսանողները բոլոր դասընթացներից ձեռք կբերեն բարձր գիտելիքներ, ավարտելուն պես կստանան ավարտական վկայական և պատրաստ կլինեն աշխատելու ձեռք բերված մասնագիտությամբ։ Մեր կենտրոնում սովորելը հասանելի է բոլորին, դրա վառ ապացույցն են մեր մատչելի գները և առանց տարիքային սահմանափակման ընդունելությունը։
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆԸ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ:
Կենտրոնում կատարվում են նաև թարգմանություններ, և գործում է ճկուն գնային համակարգ:

Շնորհիվ մեր համախմբված և փորձառու աշխատակազմի ու հրաշալի ուսանողների, մենք կազմակերպում ենք տարբեր բարեգործական ակցիաներ և միջոցառումներ

Մեր կենտրոնի նշանաբանն է՝ ՍՈՎՈՐԻՐ և ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԻՐ

 

“L & I Centre” ուսումնական կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացներ `

“L&I Centre” ուսումնական կենտրոնն առաջարկում է օտար լեզուների բարձրակարգ դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով, որի շնորհիվ ուսանողը կարճ ժամանակում կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։