Մանանա ուսումնական կենտրոն

Հասցե: Ք. Երևան, Կոմիտասի պող., շենք 49/2, 9-րդ հարկՏեսնել»

Հեռ: 010 28-31-40, 093 89-99-56

Կայք:Manana-edu.am այցելել կայք;

Էլ.փոստ: info@manana-edu.am

«Մանանա» ուսումնական կենտրոնի մասին

Կենտրոնում դասավանդվում են Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող մի շարք կիրառական մասնագիտություններ: Ուսումնական կենտրոնը հագեցված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով իսկ դասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, որոնցից շատերը մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիրներ են:

Կենտրոնում ընդունելություն կատարվում է ամեն օր: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցով, դիմորդների համար չկան տարիքային կամ այլ սահմանափակումներ: Ուսուցման գործընթացում մատուցվող տեսական նյութն ամրապնդվում է գործնական առաջադրանքներով, որոնց կատարման համար ուսումնական կենտրոնն ունի հատուկ կահավորանքով ուսումնաարտադրական լաբորատորիաներ, ինչպես նաև, ըստ ուսանողի ցանկության, կազմակերպվում է արտադրական պրակտիկա նրա ապագա մասնագիտության ոլորտի կոնկրետ ձեռնարկություններում: Կենտրոնում լայնորեն կիրառվում է ուսուցողական տեսաֆիլմերի ցուցադրման մեթոդը:

Անցկացվում են նաև անհատական և արագացված դասընթացներ:

Կենտրոնն արդյունավետ կերպով համագործակցում է աշխատանքի տեղավորման մի շարք գործակալությունների ու այլ ձեռնարկությունների հետ և իր շրջանավարտներին կողմնորոշում աշխատանքի ընտրության հարցում՝ տրամադրելով համապատասխան մասնագիտական որակի մասին երաշխավորագիր:

Կենտրոնի շրջանավարտները նշանակալից հաջողություններ են արձանագրել թե՛ որպես տարբեր գործատուների աշխատակիցներ, թե՛ որպես անհատ մասնագետներ: Դրանով պայմանավորված՝ կենտրոնի տրամադրած վկայականը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանի գործատուների շրջանում և հանդիսանում բարձր մասնագիտական որակի երաշխիք: