Smart Choice լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոն

Հասցե: Ք. Երևան, Թումանյան 8

Հեռ: 098-49-22-59,099-49-22-59,055-49-22-59

Կայք:Smartchoice.am այցելել կայք;

Աշխ. գրաֆիկ: Երկուշաբթի -Շաբաթ ՝09:30-20:00

«Smart Choice» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնի մասին

Կենտրոնը հիմնադրվել է 2012թ.-ին:  Հիմնադրման օրվանից առայսօր մեր նպատակն է ուսանողներին ապահովել լեզվական այնպիսի գիտելիքներով, որոնք պրակտիկ գործածություն կունենան առօրյայում, աշխատավայրում կամ այլ բնագավառներում, որտեղ անհրաժեշտ է լեզվի իմացությունը, ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարարվածությունը, գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտական փուլերում՝ համապատասխան թեսթավորման միջոցով:

Կենտրոնի մասնագետները ունեն բազմամյա փորձ, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, որպեսզի իրենց ձեռքը մշտապես պահեն համաշխարհային զարկերակի վրա և մատուցեն հնարավորինս արդի, միջազգային տենդենցների, փորձի հետ համընթաց շարժվող, սակայն միևնույն ժամանակ մեր կորպորատիվ և ազգային արժեքներից չշեղվող  կրթություն: Հավատացած ենք` մեր շրջանավարտների գործը կխոսի իրենց փոխարեն: Բոլոր դասընթացների ավարտին տրվում է միջազգային  նմուշի վկայական երեք լեզուներով, ինչպես նաև երաշխավորագիր-նամակ կենտրոնի տնօրենի կողմից:

Կենտրոնը պատրաստ է աջակցելու Ձեզ համապատասխան դասընթացի ընտրության հարցում: Գործում է անվճար խորհրդատվություն և նախնական թեստավորման համակարգ: